Հոլանդացիներն ավարտել են ամենաարտասովոր առեւտրային կառույցի շինարարությունը: Այժմ երկրի բնակիչները կարող են միրգ-բանջարեղեն գնել տիեզերանավ հիշեցնող կառույցից, հայտնում է «Ռոսբալտը»:

Աղբյուրը հստակեցնում է, որ շինաշխատանքները շարունակվել են մի քանի ամիս: Առեւտրային հաստատությունում միաժամանակ 228 փոքր խանութներ են տեղավորվում: Այստեղ առեւտրականները կարող են տաղավարներ վարձակալել:

Ժամանակակից շուկան նախագծել են  MVRDV բյուրոյի նիդեռլանդացի ճարտարապետները:

Գործակալության մասնագետները ինքնատիպ ճարտարապետությամբ առեւտրային շինություն են ստեղծել: