Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում փոխզիջման համար հարկավոր է, որպեսզի հրաշք տեղի ունենա եւ Արդբեջանն անցնի կառուցողական երկխոսության: Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը:
Ըստ նրա՝ բանակցությունենրում առաջընթացը հնարավոր է, եթե Ադրբեջանը հրաժարվի ռազմատենչ եւ արկածախնդիր դիրքորոշումից: Եթե պատրաստ լինի բանակցությունների, այլ ոչ թե մաքսիմալիստական եւ ուտոպիստական հայտարարությունների: «Եթե ադրբեջանական կողմը շարունակի դրանք, ուրեմն այն իր ժողովրդին պատերազմի է նախապատրաստում, ոչ թե խաղաղության: Այս պայմաններում առաջընթացի հնարավորություն չեմ տեսնում», - հավելել է Շարմազանովը:




























