Ռուսաստանցի իրավապահները Հյուսիսային Կովկասում հանցախմբերի 187 անդամների են ոչնչացրել, այդ թվում՝ 10 պարագլուխների: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասային վարչությունը:

 «Շրջանում օպերատիվ իրադրությունը բարդ է մնում: Սակայն հանցախմբերին հայտնաբերելու եւ ոչնչացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքն արդյունքներ է տալիս»,- ոստիկանության գեներալ-գնդապետ Սերգեյ Սերգեյ Չենչիկի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Նաեւ նշվում է, որ 2014թ. հանցախմբերի կողմից իրականացվող պայթեցումների, հրաձգությունների դեպքերը կրճատվել են 50%-ով: