Չերեպովցեում (Ռուաստան) բարձր դասարանի աշակերտուհին խաղալիք ատրճանակով կրակել է երրորդ դասարանցիների վրա: Մետաղական գնդակը հարվածել է երեխաներից մեկի աչքին: Երեխային բժշկական օգնություն է ցուցաբերվել, հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Դպրոց կանչված տղայի հայրը դիմում է գրել ոստիկանություն: Աղջկա նկատմամբ քերական գործ է հարուցվել միանգամից երկու հոդվածներով՝ ծեծ եւ խուլիգանություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Վոլոգդայում, որտեղ 17-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է երեք երեխայի վրա: Երեխաներից մեկը ուսի եւ դեմքի հատվածում հարված ր ստացել: Իսկ Սեգեժա քաղաքում բազմաթիվ դանակային վերքերով հայտնաբերվել էր 15-ամյա Վլադ Ռունյանցի մարմինը: Ինչպես պարզել էր հետագայում, անչափահասին առանձնակի դաժանությամբ սպանել էին նրա հասակակից-դասընկերները: