Բանգլադեշի դատարանը երկրի խոշորագույն իսլամական կուսակցության առաջնորդ Մոտիուր Ռահման Նիզամիին մահապատժի է դատապարտել ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանգլադեշի «Ջամահաթ-ի-Իսլամի» կուսակցության 71-ամյա առաջնորդը, ըստ աղբյուրի, մեղադրվում է Պակիստանի դեմ 1971թ. պատերազմի ժամանակ կատարված սպանության, բռնաբարության եւ թալանի մեջ: Նրան կախաղանի են դատապարտել: Իսլամական այդ կուսակցությունը ենթամայրցամաքում էլ է խոշորագույնը:





























