Հայաստանի քրեակատարողական հաստատություններում Ռուսաստանից եւ Ուկրաինայից բերված տեսահսկողական տեխնիկա կտեղադրեն, հոկտեմբերի 29-ին խորհրդարանում 2015թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Ըստ նրա՝ ներկայումս արդարադատության նախարարությունը բանակցում է ուկրաինացի եւ ռուս գործընկերների հետ՝ այդ տեխնիկան հնարավորինս շահավետ պայմաններով ձեռք բերելու համար:
Նշենք, համաձայն պետբյուջեի նախագծի՝ 2015թ. ՔԿՀ-ներին նախատեսվում է հատկացնել 1,05 մլրդ դրամ (մոտ 4,7 մլն դոլար): 2014թ. համեմատ նոր ծախսեր չեն նախատեսվում՝ բացի աշխատավարձերի եւ էներգակիրների գների բարձրացումից:




























