Ռուսաստանում մշակվել է  «Չեբուրաշկա» ակուստիկ համակարգ, որը ոստիկանությանը կօգնի ցրել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Աղբյուրի փոխանցմամբ, նոր սարքը արտաքին նմանության շնորհիվ անվանել են ի պատիվ մուլտհերոսի:

«Չեբուրաշկան» ընդունակ է արդյունավետ կերպով աշխատել 50-70 մետր հեռավորության վրա:  Այն իրավախախտների վրա ճնշող հոգեբանական ազդեցություն կունենա, իսկ խլացնող ձայնը թույլ չի «Չեբուրաշկայով» զինված ավտոմեքենայի կողքին 5 րոպեից ավելի գտնվել:

Համակարգը կգործի հեռակառավարմամբ՝ պլանշետի օգնությամբ: Իսկ ներկառուցված տեսախցիկը ոստիկաններին թույլ կտա ավտոմեքենայից դուրս կատարվող իրադարձություններին հետեւել՝առանց այն լքելու: