Պոռնոյի տարրերով ֆիլմերի դիտումը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց պոտենցիայի վրա: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները: Մասնավորապես, նման ֆիլմեր դիտելիս մարդու օրգանիզմում կարող է դոֆամին արտադրվել, ինչի արդյունքում մարմնին կթվա, որ սեքսով է զբաղվում, իսկ իրականում դա այդպես չէ:

Որոշ ժամանակ անց ուղեղը սկսում է ռեֆլեքս արտադրել, որի արդյունքում արձագանք կարելի է սպասել միայն այն դեպքում, երբ մարդը պոռնոֆիլն է դիտում: Իսկ իրականում զուգընկերոջ հետ հարաբերության ժամանակ նման արդյունք չի լինի:

Այդ դեպքում, ըստ Informing-ի, տղամարդն էրեկցիա ունենալու համար ստիպված կլինի մտքում վերականգնել կամ հորինել տարբեր տեսարաններ, որոնք տեղի են ունեցել պոռնոֆիլմում:

Բացի այդ, պոռնոֆիլմեր դիտելիս ինքնաբավարարմամբ զբաղվելու դեպքում զուգընկերոջ հետ իրական հաճույքի ցուցանիշը նվազում է: