Մերձմոսկվայում  ավտոտնակային համալիրի չորրորդ հարկից մեքենայի վայր ընկնելու հետեւանքով զոհվել է չորս մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Մոսկվայի մազի ՌԴ ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի` միջադեպը տեղի է ունեցել մերձմոսկովյան Լյուբերցներում:

«20-25 տարեկան 4 ուղեւորներով «Տոյոտա» մեքենան մտել է  ավտոտնակային համալիր: Անհաջող դրիֆտի հետեւանքով մեքենան հարվածել է ցանկապատին եւ ընկել չորրորդ հարկից», -  մեջբերում է աղբյուրը մամուլի ծառայության աշխատակցի խոսքերը:

Միջադեպի հետեւանքով մեքենայի երեք ուղեւորները տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: