Մոսկվայի հյուսիս-արեւելքում փողոցային վեճի հետեւանքով նոյեմբերի 2-ի գիշերը մահացու վիրավորվել է երիտասարդ տղա: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կրակողի անձը հաստատվել է, ընթանում են որոնողական աշխատանքներ: «Երիտասարդների միջեւ վեճը տեղի է ունեցել գիշերը ժամը մեկի մոտակայքում Բաժովի փողոցում: Ծագած վիճաբանության ընթացքում մասնակիցների մեկն ատրճանակից կրակել է, որից հետո փախուստի է դիմել»,- աղբյուրը ներկայացնում է մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ոստիկանությունում նշում են, որ վիրավորի եղբայրը նրան հիվանդանոց է հասցրել, որտեղ ստացած վնասվածքներից երիտասարդը մահացել է: