Սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության բրիտանական հիմնադրամի ներկայացուցիչ Ջոն Գիբսոնն առաջարկել է Քոնան Դոյլի նախկին տունը երեխաների համար դպրոցի վերածել, հաղորդում է «MigNews»-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ շենքը ձեւափոխելու են: Առաջին հարկում ծրագրում են դասասենյակներ ու համակարգչային սրահ հիմնել: Երկրորդ հարկում 4 ննջասենյակ կլինի: Այստեղ են նախատեսում գրադարան բացել: Աշխատանքների հիմնական ուղղությունը շինությունը հաշմանդամ երեխաների համար հարմարավետ դարձնելն է: 

Խոսքը Սուրեյ կոմսությունում Անդերշոյի գրողի նախկին առանձնատան մասին է: Այստեղ աշխարհահռչակ անգլիացի գրողը գրել է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» եւ «Բասկերվիլների շունը» ստեղծագործությունները: