Բուրկինա Ֆասոյի բանակը նոյեմբերի 2-ին գրավել է պետական լրատվամիջոցները՝ երկրի հեռուստաալիքն ու ռադիոկայանը:
Ըստ Lenta.ru-ի, հեռուստակայանի շենքի շրջակայքում զինվորականների արձակած կրակոցներ են հնչել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այնտեղ են եղել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Սառա Սերեմեն եւ նրա շուրջ հարյուր կողմնակիցներ:
Շուրջ հազար մարդ նոյեմբերի 2-ին դուրս է եկել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքի փողոցներ՝ բողոքելու նոր իշխանությունների դեմ: Նոյեմբերի 1-ին փոխգնդապետ Իսահակ Զիդան տեղական ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ստանձնում է պետության ղեկավարի գործառույթները: Բուրկինա Ֆասոյի զինվորական վերնախավը սատարել է նրա թեկնածությունը:




























