Բիշքեքում (Ղրղզստան) «նախագահական» անվանումներով երկու բացվել են հաստատություն է բացվել. «Պուտին փաբ» եւ «Օբամա բար»: Երկու հաստատություններն էլ մեծ ճանաչում են վայելում Բիշքեքի բնակիչների շրջանում:
«Direct Press»-ի փոխանցմամբ՝ «Պուտին փաբը» զարդարված է իսկական հայրենասերների համար: Ռուսաստանի նախագահի պատկերը հաստատության բոլոր պատերին է: Գարեջրի տարբեր տեսակներից բացի, այցելուներին առաջարկում են տարբեր կոկտեյլներ էկզոտիկ անվանումներով՝ «Ղրիմը մերն է» եւ «Սեքս շուկայում»: Բիշքեքի սոցցանցերի օգտատերերը գովում են նաեւ «Օբամա բարը»:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների անուններով հաստատություններ աշխարհի տարբեր երկրների բազում քաղաքներում կան: Օրինակ, Սերբիայում հայտնվել է «Պուտին» սրճարանը: Պավլոդարում բացել են «Obama Bar&Grill»-ը, իսկ «BarakObamaBar» գիշերային ակումբը զվարճացնում է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին: Շոտով «Պուտին» փաբ կբացվի նույնիսկ Երուսաղեմում:
Նախկինում հաղորդում էին, որ Ղրղզստանում ռուսական ներկայացուցչությունը հանդես է եկել ՌԴ նախագահի անունը կոմերցիոն նպատակներով օգտագործելու դեմ:




























