Նյու Յորքում գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ գորտի տեսակներ, որոնք անվանվել են հայտնաբերողի՝ Ռան Քաուֆելդիի անվամբ: Այս մասին տեղեկացնում է u-f.ru կայքը:

Գիտնականների խումբը գորտը հայտնաբերել է Սթեյթեն Այլենդի շրջանում, որտեղ գտնվում է Ազատության արձանը: «Դեռեւս 1937թ.-ին կենդանաբանական այգու նախկին տնօրեն Կարլ Քաուֆելդն առաջ էր քաշել գորտերի նոր տեսակի ի հայտ գալու ենթադրությունը, սակայն նրան չի հաջողվել ապացուցել հայտնաբերված երկկենցաղների եւ արդեն գոյություն ունեցողների միջեւ տարբերությունը»,- նշվում է «PLOS ONE» գիտական ամսագրի հոդվածում:

Քաուֆելդի գործը, ով վախճանվել է 1974թ., շարունակել է նրա ասպիրանտը, ով կարողացել է բիոակուստիկ մեթոդի կիրառմամբ գենետիկ թեստավորմամբ ապացուցել, որ հայտնաբերված գորտն անհայտ տեսակ է: