Յամալում ճահճում հայտնաբերվել է վթարի ենթարկված մասնավոր Մի-2 ուղղաթիռը: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի քննչական վարչության ներկայացուցիչ Իրինա Սարգսյանին:

«Այսօր Խանիմեյ-Վինգապուրովսկի գյուղի շրջանում Կումալիտո լճում հայտնաբերվել է Մի-2 ուղղաթիռ, լճից երեւում է հետնամասը»,- հաղորդել է նա: Ստուգումների արդյունքների հիման վրա ընթացակարգային որոշում կընդունվի:

Ավելի վաղ, ըստ աղբյուրի, Ռուսաստանի ԱԻՆ շրջանային վարչությունը հաղորդում էր, որ Մի-2 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Յամալում, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Ուղղաթիռը պատկանում է «Գազպրոմնեֆթի» բաժիններից մեկի տնօրենին, ով չարտոնված թռիչք է կատարել:

Վթարի պատճառները բացահայտվում են: Այս պահին հայտնաբերվել է ուղղաթիռի կայանման հրապարակը: