Իսպանական զբոսաշրջության վարչությունը մասնավոր տուրիստական գործակալություններին աջակցության ակցիա է մշակել: Մալագա նահանգի հյուրերին մինչեւ նոյեմբերի 16-ն առաջարկելու են էքսկուրսիա՝ «Էրոտիկ տապաս ուտեստների երթուղի», որին մասնակցելու է 100 հաստատություն:

Ըստ «Ռոսբալտ»-ի, հաստատությունների այցելուները կարող են 100 տեսակի տարբեր տապասներ փորձել Ֆուենխիրոլա քաղաքի բարերում եւ ռեստորաններում: Այս առիթով հատուկ պատրաստված ուտեստները թեմատիկ անուններ են կրում. «Օգնեցեք, ինձ վիագրա է հարկավոր», «Գոտուց հարավ», «Կեր իմ բերանը» եւ այլն:

Ֆուենխիրոլան հայտնի հանգստավայր է Անդալուզիայում, Կոստա-դել-Սոլի ափին: Քաղաքի հիմնական տեսարժան վայրերն են Կույս Ռոսարիոյի հրապարակը, արաբական Սոյալ ամրոցը, կենդանաբանական այգին, հռոմեական դարաշրջանի ավերակները: