Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ 40-ամյա Զիթհան Նիչուպորեն եւ 50-ամյա Միհաթ Մալա Մալդակը, հրազենային վնասվածքներ են ստացել Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի վրա: Այս մասին հաղորդում է «LifeNews»-ը:
«Մերսեդեսը», որով ընթացել են օտարերկրացիները, ՄՕԱՃ 75-րդ կմ-ի ներքին օղակում դուրս է եկել մի մեքենայի դեմ, որից տղամարդիկ են դուրս եկել: Կրակելով մեքենայի ապակիների ուղղությամբ՝ հարձակվողները մեքենայից 3 մլն ռուբլի են վերցրել:
Երկու տուժածներին հրազենային վնասվածքներով հասցրել են Բոտկինսկայա հիվանդանոց:
Ենթադրվում է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանք փախուստի են դիմել երկու ավտոմեքենայով: Քաղաքում նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-քննչական աշխատանքներ են տարվում:



























