Ամերիկացիների ռեկորդային ցածր՝ 44%-ն է լավ վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային,  հայտնում է The Washington Post-ը՝ հրապարակելով Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին անցկացված հարցման արդյունքները:

Ստացված արդյունքը (44%) միջին ցուցանիշ է հարցաշարի 6 կետերի համար:

Հարցումն անցկացվել է հեռախոսով՝ 1204 չափահաս ամերիկացիների շրջանում: Սխալի հավանականությունը կազմում է  3%:

Ըստ աղբյուրի` Օբամայի հավանական ընտրողների «խիստ վատ»  վերաբերմունքի տոկոսն ավելի բարձր է, քան «խիստ լավինը»` 36% եւ  24% համապատասխանաբար: Բարաք Օբամային լավ կառավարիչ են համարում 45%-ը, ուժեղ առաջնորդ են անվանում 46%-ը: Նույնքան մարդ էլ ասում է, որ նա հասկանում է  շարքային մարդկանց խնդիրները: 

Օբաման խիստ ցածր ժողովրդականություն է վայելում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Նրա քաղաքականությանը համաձայն չէ պատասխանողների  84%-ը:  Անկախ ընտրողների մոտ բացասական վերաբերմունքը գերակշռում է դրականին` 55% եւ 38% համապատասխանաբար: