Չիտայի 45-ամյա բնակչուհու նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է: Հետաքննությունը տարվում էր ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Անզգուշությամբ մահվան հասցնելը», հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Մերձբայկալի քննչական կոմիտեն:
Գերատեսչությունում պատմել են, որ 2013 թ. դեկտեմբերի 14-ին մեղադրյալը, խմելով երկու շիշ գինի, որոշել է լողացնել է իր երկամյա որդուն: Ավարտելուց հետո մայրը մյուս սենյակ է գնացել սրբիչ բերելու եւ քնով անցել: Երեխան այդ ընթացքում բացել է եռման ջրի ծորակը եւ մահացել` ստացված այրվածքներից:
«Մեղադրյալն արթնացել է առավոտյան 4-ին եւ մահացած որդուն հայտնաբերել լոգարանի եռման ջրում: Տղան մարմնի 100-տոկոսանոց այրվածքներ էր ստացել», - մեջբերում է աղբյուրը գերատեսչության հաղորդագրությունը:
Քրեական գործը վերանայման համար ուղարկվել է դատարան: Եթե մեղադրյալը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է երկու տարվա ազատազրկում:



























