Լարախաղաց Նիկ Վալենդան՝ Չիկագոյի բնակիչ, առանց ապահովագրման անցել է երկնաքերների միջեւ գտնվող ճոպանի վրայով՝ 200 մ բարձրությունում:
35-ամյա լարախաղացի ելույթը տեւել է 6 րոպե 30 վայրկյան, այն ուղիղ եթերով հեռարձակվել է Discovery հեռուստաալիքով:
Ըստ աղբյուրի` ամերիկացին լարախաղացի կարիերան սկսել է երկու տարեկանում: Նա ունի յոթ ձեռքբերում, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում` ներառյալ առանց ապահովագրման ամենաերկար պարանի վրայով հեծանվով անցնելը:
Անցյալ տարվա ամռանը Վալենդան դարձել էր առաջին մարդը, որն առանց ապահովագրության անցել էր Արիզոնա նահանգի Գրանդ Կանյոնի վրայի ճոպանով: 2012 թ. հունիսին մարզիկը անցել էր Նիագարայի ջրվեժը:





























