Մերձմոսկվայում ոստիկանները ճանապարհին հայտնաբերել է ՃՊԾ-ի երկու աշխատակիցների դիակները, որոնց սպանել են նոյեմբերի լույս 3-ի գիշերը: Մարզում սկսվել է «Վուլկան» գործողությունը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ աղբյուրի` իրավապահները փնտրում են ՈՒԱԶ-ի վարորդին: Ենթադրվում է, որ հենց նա է սպանել ոստիկաններին այն պահին, երբ վերջիններս արձանագրություն են կազմել հարբած վիճակում մեքենա վարելու վերաբերյալ: Այդ արձանագրությունը հայտնաբերվել է սպանվածներից մեկի ձեռքում:
Պարեկների մահը վրա է հասել հրազենային վնասվածքների հետեւանքով:




























