Հայաստանում 2015թ. կբացվի ճառագայթային բժշկության օնկոլոգիական կենտրոն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանում 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Կենտրոնը կունենա տարածաշրջանային նշանակություն, քանի որ հարյուրավոր կիլոմետրերի շառավղով նմանօրինակ կենտրոն չի գործում:
Նախարարը նշեց, որ շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կավատվեն 2015թ. փետրվարին, որից հետո կարճ ժամանակում կտեղադրվեն արդեն Հայաստան բերված անհրաժեշտ սարքավորումները: Կենտրոնի առաջին մասնաշենքն արդեն գրեթե պատրաստ է, հավելեց Մուրադյանը: Շինարարության համար օգտագործվել են Համաշխարհային բանկի վարկերը:
Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 50 մլն դոլար, եւ բացի ՀԲ-ից, միջոցներ կտրամադրեն նաեւ մասնավոր ներդրողները: Նախագծի համաֆինասնավորումը կիրականացնի կառավարությունը:




























