«Փողն է իշխում աշխարհում» պնդում են հեռուստաէկրաններից եւ տարբեր պարբերականների էջերից: Եվ, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա: Փողային կախվածությունն ուսումնասիրող գիտնականներն էլ են հաստատում այս արտահայտությունը:

Հոնկոնգի գիտնականներն իրենց հետազոտությունների համար կամավորներ են ընտրել, որոնց երկու խմբի են բաժանել: Խմբերից մեկին ցույց են տվել փողերի պատկերներ: Արդյունքում այս խմբի մասնակիցներն դարձել են ինքնամփոփ` դրսեւորելով եսասիրություն, փոխանցում է Informing-ը:

Ի դեպ, տվյալ փորձը նման է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Քեթլին Վոսի  բացահայտմանը: Դեռեւս 2006 թ. նա ցույց է տվել, որ փողի մասին մտքերը մարդկանց ստիպում են  մեկուսանալ հասարակությունից եւ քիչ կարեկցել ուրիշներին: Մարդիկ քիչ են օգնում, նաեւ փորձում են  օգնություն չընդունել ուրիշներից: