Շոտլանդիայի բնակչության կեսից ավելին՝ 57%-ը, անկախության հանրաքվե անցկացնելու դեպքում կքվեարկի ԵՄ-ի կազմում մնալու օգտին: Մեծ Բրիտանիայում, հակառակը, ԵՄ-ի կազմում ցանկանում է մնալ բնակչության ընդամենը 37%-ը, հայտնում է Herald Scotland-ը՝  վկայակոչելով YouGov ընկերության հարցմանը:

Վկայակոչելով շոտլանդացի քաղաքական գործիչ Նիքոլ Սթերջենին՝ աղբյուրը նշում է, որ ԵՄ-ի կազմից հնարավոր դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան պետք է հաշվի առնի Թագավորության բոլոր երկրների բնակիչների կարծիքը, այլ ոչ թե սոսկ բրիտանացիների մեծամասնության:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ շոտլանդացիների մեծ մասը ցանկանում են մնաել Եվրամիության կազմում: