Գանցեւիչկիշրջանի (Բելառուս) գյուղերից մեկում կարապները ջրատարում սառչել-կպել են սառույցին, ինչի մասին փրկարարներին հայտնել են տեղի բնակիչները, հայտնում է Fishki.net պորտալը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մարզային վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Մաշնովին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թռչուններին օգնության են եկել Գանցեւիչկի՝ արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի աշխատակիցները: Ինչպես տեղում պարզվել է, սառցե գերության մեջ թռչուններից մեկն է հայտնվել, իսկ երկրորդը փորձանքի մեջ հայտնված իր փետրավոր ընկերոջ կողքից չի հեռացել:
Փրկարարներին հաջողվել է սառույցին կառչած կարապին ազատ արձակել, որից հետո թռչունները հեռացել են:





























