Չեխիայի Տաբոր քաղաքում նոյեմբերի 28-30-ին շոկոլադի խոշորագույն փառատոնը տեղի կունենա: Այս քաղաքը գտնվում է Հարավչեխական մարզում, Լուժնիցե գետի աջ ափին:
Իրենց արտադրանքը փառատոնի ժամանակ կցուցադրեն Չեխիայի շոկոլադի ֆաբրիկաները, հիմնականում դրանք փոքր ընտանեկան ձեռնարկություններ են, որոնք մասնագիտացած են բարձր որակի շոկոլադի հատային արտադրության վրա, հաղորդում է Travel-ը:
Այստեղ տեղի կունենա նաեւ շոկոլադե գլխարկների ցուցադրություն. Հյուրերին կծանոթացնեն աշխարհում լավագույն շոկոլադե տորթերի բաղադրատոմսերի հետ եւ հյուրասիրեն քաղցրեղենով: Փառատոնը տեղի է ունենալու տեղի շոկոլադի թանգարանում:




























