Եթե որեւէ մեկը գիտի Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության վերլուծության մասին, թող հղումը տա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում ոչ իշխանական եռյակի կողմից առաջ քաշվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ:
«Ժողովրդավարական պետություններում իշխանությունը պարբերաբար փոխվում է, եւ դա տեղի է ունենում ընտրությունների միջոցով, բայց հերթական: Արտահերթ ընտրությունների համար հիմնք ես չեմ տեսնում: Եթե որեւէ մեկը նման հիմքերի մասին տեղյակ է, տվեք ինձ լինկը»,-ժպիտով ընդգծել է Աշոտյանը:




























