Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ եւ Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաեւ ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։ Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը եւ համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաեւ ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը։



























