Ավստրալիայի 42-ամյա բնակչուհի Ամինա Հարթը սիրահարվել է սերմնահեղուկի անանուն դոնոր Սքոթ Անդերսոնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ը:

Ավստրալուհին ժառանգական հիվանդության պատճառով կորցրել է երկու որդիներին: 42 տարեկանում կինը ո՛չ երեխա, ո՛չ էլ սիրած տղամարդ է ունեցել, եւ որոշել է մայր դառնալ արհեստական բեղմնավորման օգնությամբ:

Երկու տարի առաջ ավստրալուհին կապտաչյա դուստր է ունեցել, ում Լեյլա է կոչել: Այդ ժամանակ Հարթը որոշել է իմանալ, թե ով է իր երեխայի հայրը: Սկզբում կինը ենթադրյալ դոնորին գտել է համացանցում, այնուհետեւ տվյալների վերաբերյալ պաշտոնական հարցում է կատարել:

Այդ ժամանակ ֆերմեր Անդերսոնը հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ, սակայն վերջինը որոշել է, որ տղամարդը չափազանց շատ ժամանակ է անցկացնում երեխայի հետ, ով իր օգնությամբ է լույս աշխարհ եկել, եւ զույգը բաժանվել է: Որոշ ժամանակ անց Անդերսոնի եւ Հարթի միջեւ սիրավեպ է սկսվել: