2015 թվականից Հայաստանի դպրոցականները ազգային երգեր ու պարեր կուսանեն դպրոցում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2015 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կգործարկվի որպես փորձնական, որի իրականացման համար 2015-ին նախատեսվում է հատկացնել 7,8 մլն դրամ:
Միաժամանակ, այդ առարկայի ուսուցիչները չեն կարող վճարվել այնպես, ինչպես դպրոցի մանկավարժները: Սա առաջ է բերել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի զարմանքը: ««Կցանկանայի իմանալ, թե ովքեր են նրանք,եթե ոչ մանկավարժներ»,-հարցրել է Բիշարյանը, ինչին Աշոտյանը պատասխանել է. «Նրանք մանկավարժներ են իրենց կոչումով ու առաքելությամբ, բայց նրանց կարգավիճակը մի փոքր այլ է, քան դպրոցի սովորական ուսուցիչներինը: Թե ինչու է այդպես, ես չեմ որոշում, այլ բյուջեն կազմողները»:



























