ԱՄՆ-ում 8-ամյա տղան գիրք է գրել եւ դրա դիմաց մոտ 1 մլն դոլար ստացել: Երեխան գումարը փոխանցել է հազվագյուտ՝ Գիրկեի հիվանդությամբ տառապող իր ընկերոջ բժշկության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանի հեղինակի գիրքը հրապարակվել է 2012թ.: 16 էջում պարփակված գեղարվեստական ստեղծագործությունը կոչվում է «Շոկոլադ»: Տղան այս բառով է նկարագրում այն ամենը, ինչ նրան դուր է գալիս կամ շարժում հետաքրքրությունը:
«Ես այնքան ուրախ եմ, որ կարող եմ օգնել ընկերոջս: Ես երախտապարտ եմ այն մարդկանց, որոնց հետ կարող եմ կիսվել իմ պատմվածքով», - հայտարարել է Դիլանը:





























