Լոս-Անջելեսի օդանավակայանում արտակարգ պատահար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է American Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 757 Jet ինքնաթիռին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ պահին օդանավում ուղեւոր չի եղել: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է: Ինքնաթիռի հետ փախումից հետո բեռնատարի վարորդը արգելափակվել է սրահում: Սակայն փրկարարներին հաջողվել է նրան դուրս բերել բեռնատարից:
Վառելիքի բռնկում, սակայն, տեղի չի ունեցել:





























