Սեւան-Ճամբարակ ճանապարհի 2-րդ կմ-ին, նոյեմբերի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երկու ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։