Բելառուսում իրականացվել է երրորդ մահապատիժը, այս անգամ բարձրագույն պատժի է ենթարկվել Գոմել Գրունովը, ով դատապարտվել է ուսանողուհու սպանության համար, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնին:
Հանցագործությունը, որի համար դատապարտվել եւ մահապատժի է ենթարկվել Գրունովը, իրագործվել է 2012թ.: Տղամարդը 22-ամյա ուսանողուհի Նատալյա Եմելյանչիկովային սպասել է իր տան մոտ եւ դաժան դատաստան տեսել վերջինիս՝ դանակի ավելի քան 100 հարված հասցնելով:
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ մինչ օրս մահապատիժ է կիրառվում: ԵՄ-ի ներկայացուիցչները բազմաթիվ անգամներ դիմել են հանրապետութան ղեկավարությանը՝ այդ պատժամիջոցը չեղարկելու խնդրանքով: Սակայն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաեշնկոն նշել է, որ որոշակի դեպքերում մահապատիժը անհրաժեշտություն է:





























