Ռոստովի ատոմակայան երկրորդ էներգաբլոկը միացրել են ցանցին: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով «Ռոսէնեգոատոմ» ընկերության ներկայացուցչին:

Գործակալության փոխանցմամբ՝ էներգաբլոկը ցանցին միացել է Մոսկվայի ժամանակով 14.00-ին: Ներկայումս բլոկը հզորություն է հավաքում: «Թիվ 1 էներգաբլոկում անհրաժեշտ տեխնոլոգիական գործողություններ են կատարվում ողջ հզորությամբ աշխատելուն նախապատրաստվելու համար»,-ասել է ընկերության ներկայացուցչը:

Հիշեցնենք, որ Ռոստովի ԱԷԿ-ում վթարի հետեւանքով դադարեցվել էր երկու էներգաբլոկների աշխատանքը, որի հետեւանքով խափանվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Հյուսիսային Օսիան, Չեչնիա, Ինգուշեթիա եւ Հյուսիսային Կովկասի այլ շրջաններ: