Ռոստովի ԱԷԿ-ում խափանվել են երկու էներգաբլոկները, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի աղբյուրը:

Առաջիկայում, նշում է աղբյուրը, ԱԷԿ-ի էներգաբլոկները կմիացվեն ցանցին: 

Կայանի էներգաբլոկներն անջատվել էին  էլեկտրաենթակայաններից մեկի պաշտպանական համակարգի գործարկման պատճառով, որի հետեւանքով խախտվել էր Հյուսիսային Օսիա, Չեչնիա, Ինգուշեթիա եւ Հյուսիսային Կովկասի այլ երկրներ էլեկտրականության մատակարարումը:

«ՌԱԷԿ-ի առաջին բլոկում  իրականացվում են  անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունները, կայանի երկրորդ էներգաբլոկը պատրաստվում են միացնել ցանցին», - պարզաբանել է «Ռոսէներգոատոմի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ կայանում ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է: 

Նշվում է, որ էներգաբլոկների աշխատանքի վերականգնումը կտեւի 5-6 ժամ:

Ռոստովի ԱԷԿ-ը գտնվում է Ռոստովի մարզում: Գործող երկու էներգաբլոկների հզորությունը  2000 մՎտ է: