Երեւանի բժշկական համալսարանի ուսանող Ռաջի Կանադասանի մարմինը տեղափոխել են հայրենիք՝ Թամիլնադ նահանգի Կրիշնագիրի շրջանի Պոչամպալի քաղաք: Ուսանողը մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանում ինքնասպանություն էր գործել, քանի որ Հնդկական բանկը մերժել էր ուսումնական վարկ տրամադրել:
Ինչպես գրում է հնդակական «The Hindu» թերթը, ուսանողի հոր տանջալի մեկ շաբաթվա սպասումն ավարտվել է այն բանից հետո, երբ Երեւանի համալսարանի ղեկավարությունն ուսանողի մարմինն ուղարկել է իր հաշվին: Բացի այդ, Հնդկաստանի դեմոկրատական երիտասարդական դաշնությունը ցույց է կազմակերպել՝ դատապարտելով Հնդկական բանկի կողմից ուսումնական վարկի տրամադրման մերժումը:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Հայաստանում ինքնասպանություն էր գործել հնդիկ ուսանողը, հավանաբար, Հնդկական բանկի կողմից ուսումնական վարկի տրամադրման մերծման պատճառով՝ չնայած դատական որոշմանը: Երեւանի բժշկական համալսարանի ղեկավարությունը եւ զոհվածի ընկերները հաղորդել են, որ վերջին շաբթվա աընթացքում ուսանողի մոտ հոգեկան խանգարումներ էին նկատվում, որոնց բուժման համար տեղափոխել էին հոգեբուժարան:




























