«Վնեշէկոնոմբանկի» վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Իվանովը ողբերգականորեն մահացել է ԱՄԷ-ում: Այդ մասին հայտնում է Forbes-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Իվանովը ՌԴ-ի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին է: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանություններից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իվանովը խեղդվել է: Մեծ ալիքներ չեն եղել, եւ ողբերգության պատճառը անհասկանալի է:
Իվանովը 37 տարեկան է: 2002-2006թ. աշխատել է ՎՏԲ-ում: Այնուհետեւ տեղափոխվել է «Վնեշէկոնոմբանկ»:





























