Նոյեմբերի 17-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայամագրի օգտին քվեարկող պատգամավորները կդառանան պետական հանցագործներ ու դավաճաններ: Այդ մասին այսօր` նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով` մոտ ժամանակներս տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցությունում նիստ կգումարվի, որտեղ պաշտոնապես կտրվի հարցի պատասխան, թե ինչպես է իր խմբակցությունը քվեարկելու նոյեմբերի 17-ին: «Մարդիկ, ովքեր մոլորության մեջ են այդ հարցի շուրջ եւ պատրաստ են քվեարկել Պայմանագրի վավերացման օգտին, պետք է սթափ գնահատեն իրավիճակը: Կողմ քվեարկածները կդառնան պետական հանցագործներ, նրանց գործողությունները այլ կերպ գնահատել հնարավոր չէ», - նշեց պատգամավորը:
Ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, որ եթե վերոհիշյալ նիստի ընթացքում գտնվեն կուսակիցներ, ովքեր կողմ են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, եւ այդ դեպքում նրանց ինչ է սպասվում, Փոստանջյանը ասաց. «Իսկ ի՞նչ է սպասվում պետական հանցագործներին: Դուք կտեսնեք»:





























