Ռոստովի մարզում (Ռուսաստան) երկու անհայտ անձինք կողոպտել են տեղի բնակչին՝ նրանից խլելով 30 հազար ռուբլի եւ ատրճանակ: Դրանից հետո կողոպտիչներից մեկը շտապել է թաքնվել հանցագործության վայրից, իսկ երկրորդը փորձել է կողոպտել նաեւ տղամարդու կնոջը: Ատրճանակով սպառնալով՝ նա կնոջից խլել է որոշ արժեքավոր իրեր եւ շտապել փախչել: Սակայն շտապելով նա կրակել է իր ոտքին, հայտնում է lifeNews-ը:

«Նախնական տեղեկություններով՝ չարագործը իր վրա կրակել է գողացած ատրճանակից, իսկ երկրորդ անհետացել է հանցագործության վայրից», - աղբյուրը մեջբերում է իրավապահ մարմինների հաղորդագրությունը:

Ձերբակալվածը 1982թ. ծնված Սերգեյ Իվանովն է: Այժմ վերջինս հիվանդանոցում է: Երկրորդ հանցագործի որոնողական աշխատանքներ են տարվում: