Սահմանադրական բարեփոխումներ վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերը փոխհամաձայնության չեն հասնի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը այդ հարցով էլ համաձայնի իշխանության հետ, ապա ընդհանրապես անհակասնալի է՝ ինչումն է կայանում վերջինիս ընդդիմախոսությունը: «Սա ներքաղաքական համակարգում վստահության եւ անվստահության մասին զրույց է: Երբ Հանրապետական կուսակցությունը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, ապա այսօր ընդդիմություն համարվող ուժերը կողմ էին դրանց, իսկ հիմա՝ հակառակը: Վենետիկի հանձնաժողովի պահանջը, որ քաղաքական բոլոր ուժերը կողմ լինեն բարեփոխումներին, հայկական իրականության մեջ սկզբունքորեն անհաղթահարելի է», - նշեց Իսկանդարյանը: Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմությունը դեմ է ոչ թե նրա համար, որ այդ բարեփոխումները լավ կամ վատն են, այլ քանի որ դրանք բխում են իշխանություններից:

 «Եթե իշխանությունը որոշի իրականացնել այդ բարեփոխումը, ապա նա կանցկացնի, ուշադրություն չդարձնելով ընդդիմության վրա, հանրաքվեի միջոցով. իշխանություններն հանրաքվե անցկացնելու համար բոլոր ռեսուրսներն ունի, - ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը: