Պատահաբար վիճակախաղ գնած անօթեւան տղամարդը իր համար անսպասելիորեն շահել է 610 հազար դոլար, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլիոնատերը հրաժարվել է նշել իր անունը, սակայն պատմել է, որ արդեն գիտի՝ ինչպես ծախսել վիճախաղում շահած գումարը:
«Ամենից առաջ, ես կարծում եմ, որ կվերադառնամ Գրենլանդիա՝ իմ տուն՝ նշելու ամանորն ու Սուրբ ծնունդը: Ես կես տարի շարունակ եղել եմ անօթեւան, սակայն այժմ ես կունենամ գեղեցիկ եւ մեծ բնակարան: Ընդհանրապես, ես հիմա շատ գումար կունենամ, սակայն այն խելամտորեն կծախսեմ»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջերս Ֆլորիդայում «Փաուերբոլ» վիճակախաղով 16 մլն դոլար շահած (ԱՄՆ) անհայտ քաղաքացին այդպես էլ չի ներկայացել՝ գումարը ստանալու: Այժմ երջանիկ տոմսը անվավեր է ճանաչվել եւ հաղթողն այլեւս չի կարող ստանալ այդ գումարը:





























