29-ամյա դաղստանցին առեւանգել է 19-ամյա աղջկան: Նա նրան նստեցրել է «Լադա Պրիորա» ավտոմեքենան եւ տարել Բուդյոնովսկում (Ստավրոպոլի երկրամաս) իր վարձակալած բնակարանը, - հայտնում է «Վեստին»:
Քննության վարկածով՝առեւանգումից մի քանի օր հետո, աղջիկը բջջային հեռախոս գտնելու պատրվակով բարձրացել է 4-րդ հարկ եւ ցած նետվել պատշգամբից:
Սակայն այդ նույն բնակարանի 3-րդ հարկում ապրող տղամարդը անկման ժամանակ հասցրել է բռնել աղջկա հագուստից եւ փրկրել նրան: Ավելի ուշ հատատվել է, որ տղամարդը աղջկան առեւանգել է՝ ազգային ավանդությամբ ամուսնանալու համար:




























