Դեղին ծովի հատակում հայտնաբերվել են մի քանի դար շարունակ ճենապակու փոխադրումներ իրականացրած նավի մնացորդները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Ազգային հետազոտական ինստիտուտի ներկայացուցչին:

Ըստ փորձագետների՝ նավը խորտակվել է XVIII դարավեջին: Նավը հայտնաբերել են 11 մ խորությունում՝ Մադո կղզու վազանում գիտարշավի ժամանակ: 

 «Մադո-4»-ը, գիտնականներն այդպես են անվանել գտածոն, լավ է պահպանվել, մասնագետները  պատրաստ են ձեռնամուխ լինելդ ուսումնասիրությանը: Հնագետները պարզել են, որ նավը ունեցել է 11,5 մ երկարություն եւ վեց մ լայնություն: Դրա բեկորների կողքին հայտնաբերվել է կորեական ավանդական սպիտակ  ճենապակու 111 կտոր ապրանք, ինչպես նաեւ երկու կուժ, որոնք Կորեական թերակղզու կենցաղում տարածված են եղել XV-XVI դդ.:

Նավի հայտնաբերման վայրի մանրազնին ուսումնասիրությանը հնագետները նախատեսում են ձեռնամուխ լինել 2015 թ. ապրիլին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ հնագետները կղզու հատվածում հայտնաբերել էին երեք հնագույն նավ: Դրանք բոլորը Կորեայի Կորյո թագավորության ժամանակաշրջանին են պատկանում (918-1392 թթ.):

Լի դինաստիան Կորեական թերակղզում կառավարել է շուրջ հինգ հարյուրամյակ՝ 1392-1910 թթ.: Այդ ժամանակահատվածում Կորեան կոչվում էր Չոսոն, որը առօրյա խոսքում մինչ այժմ օգտագործվում է ԿԺԴՀ-ի պաշտոնական անվանման փոխարեն: