Եկատերինբուրգում (Ռուսաստան) գործարարին թալանել են մեքենայի խցանման մեջ, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությանը:
Գործարարը, նշում է աղբյուրը, տան ճանապարհին խցանման մեջ է հայտնվել: Հանկարծ չարագործները հրաձգություն են արձակել մեքենայի ուղղությամբ, վերցրել նրա գումարներն ու թաքնվել անհայտ ուղղությամբ:
«Ձեռներեցը կենցաղային քիմիայի վաճառակետ ունի խոշոր շուկայում: Նա շահույթը վերցրել ու տուն էր գնում: Քաղաքից դուրս գալու ճանապարհին հանցագործները, ենթադրաբար տրավմատիկ զենքով զինված, կրակել են մեքենայի ետնապակուն: Նստարանից վեչցնելով 1.5 մլն ռուբլի՝ չորս անհայտ անձինք փախուստի են դիմել: Հայտարարվել է «Խափանում» գործողությունը»,- աղբյուրը ներկայացնում է ՆԳՆ Սվերդլովսկի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վալերի Գորելիխին:




























