2014թ. առաջին 10 ամիսների ընթացքում ամերիկացիները փորձել են ձեռնածանրոցում փոխադրել հրազանի ռեկորդային 1855 միավոր, փոխանցում է Russian Today-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած տարի գերատեսչությունը հայտնել է անձնական ուղեբեռում 1813 միավոր զենք տեղափոխելու փորձի մասին:
Զենքի նշված քանակությունից 1471 միավորը գտնվել է լիցքավորված վիճակում: Բացի այդ ավիաուղեւորների անձնական ուղեբեռում այդ նույն ժամանակահատվածում հայտնաբերվել են 308 էլեկտրաշոկային ատրաճանակներ, հրազենի բաղադրիչներ եւ այլ վտանգավոր առարկաներ:
Զննության ժամանակ հայտնաբերված զենքը բռնագրավվում է եւ հանձնվում տեղական իշխանություններին: 20% նմանատիպ դեպքերում հանգամանքները պարզաբանելու նպատակով ձերբակալվում են նման ուղեբեռ ունեցողները:



























