Ադրբեջանի համար ողբերգություն է այն հանգամանքը, որ, չնայած տարվող խավիարային դիվանագիտությանը, այն չի կարողանում հասնել ցանկալիին՝ Ղարաբաղի հարցով ճշմարտության խեղաթյուրմանը: Այս մասին նոյեմբերի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Ղարաբաղը մտահոգված է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը խեղաթյուրում է պատմական փաստերը:

Ղուլյանի խոսքով՝ ադրբեջանական կեղծաարարությունների չեզոքացման պլանում Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է համագործակցեն. «Ես կարծում եմ, որ Ղարաբաղի համար հիմնական միջոցը շարունակում է մնալ պատմական արդարությունը, եւ բոլոր այն քաղաքական եւ պատմական փաստարկները, որոնք մենք ներկայացրել ենք 90-ականներին՝ Ղարաբաղի ինքնորոշման համար»:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը ներկայումս կրկին ժամանակ է շահում՝ պարբերաբար փոխելով իր տեսակետը ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ, բանակցային գործընթացի վրա ազդելու համար: