Ռուսաստանը դեռեւս պատրաստ չէ իր կազմ նոր տարածքներ ընդունել, եւ տվյալ պահին սահմանափակում է Ղրիմով: Սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է դեպի հարավ առաջխաղացումից եւ Անդրկովկասում իր խնդիրները լուծելուց: Այդ մասին գրում է Lenta.ru պարբերականի թղթակից Միխայիլ Չերնովը:

Լրագրողի դատողությամբ՝ Ռուսաստանը տարածաշրջանում 2 բազային խնդիր ունի: «Առաջինը, թույլ չտալ Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ստեղծում եւ ԵՄ տնտեսական կառուցվածքում հանրապետության լիակատար ներգրավում: Երկրորդ խնդիրը դեպի Հայաստան ուղիղ տրանսպորտային ելքի հուսալի ապահովումն է», - ասվում  է հոդվածում:

Լրագրողը հիշեցնում է, որ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) եւ դաշինքում Երեւանի լիարժեք ինտեգրման համար Ռուսաստանի (ԵՏՄ երկրի) հետ ընդհանուր սահման է անհրաժեշտ՝ «եվրասիական» սահմանապահների եւ մաքսայինների՝ հայ-իրանական սահմանի հետագա ելքով:

Ռուս լրագրողը նաեւ անդրադառնում է Հայաստանի համար ռուսական ռազմաբազայի նշանակությանը: «Ռազմավարական առումով դրա նշանակությունը դժվար է գերագնահատել»: Հարավային սահմանում գտնվող Մեղրի քաղաքից դեպի իրաքյան Քուրդիստան 250 կմ-ից էլ քիչ է, այսինքն՝ ոչ այդքան ժամանակակից մարտավարական հրթիռային համակարգերի» հասանելիության գոտում: