Լիբանանի արտաքին գործերի եւ ներգաղթյալների նախարար Ջըբրան Բասիլը, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բարձր գնահատելով երկու երկրների ներկա բարեկամական հարաբերությունների մակարդակը` կողմերը շեշտեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:
Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության կարեւորությունը:
Քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման եւ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում:




























