Պերուն պատրաստ է ԵՏՄ անդամ-երկրների հետ համագործակցության հուշագիր պատրաստել: Այս մասին լրագրողներին հայտնել է Պերուի նախագահ Օլյանտա Ումալան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:

«Պատրաստ ենք հուշագիր պատրաստել, որը թույլ կտա մեզ մերձենալ այդ երկրների հետ, որոնք կարեւոր են Պերուի համար»,-ասել է Ումալան:

Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը, ըստ Ումալայի, այդ ոլորտում եւս առաջընթաց կա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք այստեղ խոսում ենք տեխնոլոգիաների փոխանցման, հնարավոր համատեղ արտադրության մասին, ինչը թույլ կտա մեզ ամեն օր ամրապնդել համագործակցությունը գործընկերների հետ»,-ասել է նա:

«Մենք Ռուսաստանի հետ հրաշալի գործընկերներ ենք դառնում բոլոր ասպեկտներով»,-ընդգծել է Պերուի ղեկավարը: